Քեսաբի դեպքերի մեղավորությունը ոչ թե Թուրքիայինն է, այլ՝ Միացյալ Նահանգներինը. առանց ԱՄՆ գիտության՝ ոչ մի ճնճղուկ անգամ չի կարող տեղաշարժվել: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց հրապարակախոս, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան փոքր Ամերիկա է:
«ԱՄՆ-ն իր ամբողջ լծակներն օգտագործում է՝ հասնելու նույն արդյունքներին, ինչ արդյունքների հասավ Թունիսում ու Լիբիայում»,- ասաց Հացպանյանը:
Անդրադառնալով ԱՄՆ-ի սենատի կողմից ընդունված, Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին՝ բանախոսը նկատեց, որ այն էական ոչ մի հետևանք չի ունենա:
«Երբ ԱՄՆ-ի փորձի առաջ տանել այս բանաձևը, Թուրքիան ցույց կտա իր տարածքում գործող ԱՄՆ-ի ռազմաբազաների քարտեզները՝ ասելով. «Եղբայր, հավաքվի ու գնա այստեղից»: Մեզ անմեղսունակի տեղ դնելով՝ հերթական անգամ փափուկ բարձ են դնում: Ամերիկացիներն ամեն անգամվա խաղն են խաղում, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ամբողջ աշխարհի հայերին ոգևորում են: Ես հետևյալն եմ առաջարկում. ԱՄՆ-ին, նրան բոլոր հանձնաժողովներին իրար խառնելու համար բավական է, որ գնանք ու ազգովի շրջապատենք ԱՄՆ-ի դեսպանատան շանքը:
Մենք պետք է ԱՄՆ-ին փաստի առաջ կանգնեցնենք: Մինչև չստիպենք, նա տեղից չի շարժվի»,- ասաց Սարգիս Հացպանյանը: