Այսօր՝ ապրիլի 21-ին, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի անդամների հետ հանդիպում-քննարկում են ունենալու Գերմանիայի իրավապաշտպանները։
Հանդիպումը տեղի է ունենալու Ազատության հրապարակում տեղադրված Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի շտաբ-վրանում։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Ազատության հրապարակում արցախցիների կողմից իրականացրած մեծ հանրահավաքից հետո, արցախցիները վրան են տեղադրել, որտեղ պարբերաբար հանդիպում-քննարկումներ են ունենում տարբեր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ։
Հիշեցնենք, որ առ այսօր հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի քաղաքական ուժերի հետ։ Ինչպես՝ «Ազատ հայրենիք», «Միասնական հայրենիք», «Արդարություն և վերադարձ» ՀԿ, ՀՅԴ, «Հայաստան» խմբակցության, «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչների հետ։
Նանիկ Աղասյան






























