Արշավինին զրկել են աշխատավարձի կեսից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զենիթում» վաստակած գումարների կեսը Արշավինից գանձելու են ալիմենտի տեսքով:

Պետերբուրգի դատական կատարածուները նման փաստաթուղթ են ուղարկել «Զենիթի» ղեկավարությանը: 32-ամյա ֆուտբոլիստին պաշտոնապես ճանաչել են ալիմենտ վճարող և դատարանի միջոցով պարտադրել վճարել երեք երեխայի խնամքի դիմաց. հայտնում է «Фонтанка» ինտերնետային թերթը:

Հայցը դատարան են ուղղել Արշավինի նախկին կինը` Յուլյա Բարանովսկայան: Այսպիսով՝ մարտ ամսից Արշավինից կպահեն «Զենիթում» աշխատած գումարների կեսը:




Լրահոս