Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 16-ամյա երեխային կյանքից զրկողը կալանավորվեց․ վերջինս ևս անչափահաս է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ 16-ամյա տղայի սպանության գորոծով մեկ անձ կալանավորվել է։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ կալանավորվածը ևս անչափահաս է։

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, թե որն է եղել 16-ամյա երեխայի սպանության պատճառը:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Բոշի մայլայի» բնակիչները ներքին գրագրության խումբ են ունեցել, որտեղ քննարկում է ծավալվել ու խմբի անդամներից մեկը մեկ այլ բնակչի հասցեին մեկնաբանություն է գրել: Մասնավորապես մեկնաբանությունը վերաբերել է Երևանի բնակիչ, սպանված 16-ամյա Բ․ Դ․-ին, ու նա իր հասցեին մեկնաբանություն թողած անձանց կանչել է պարզաբանումների: Սկսվել է վիճաբանություն, որի ժամանակ էլ դանակով հարվածել եւ սպանել են 16-ամ տղային:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 16-ամյա Բ․ Դ-ն էր, իսկ վիրավորները, ովքեր տեղափոխվել էին «Ուիգմոր» բժշկական կենտրոն, 16-ամյա Տիգրան Լ.-ն և 19-ամյա Սողոմոն Լ.-ն են:

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ, կա մեկ ձերբակալված անձ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս