7 ամսվա ժամկետային զինծառայող Նարեկ Գրիգորյանը ապրում էր Արարատի մարզի Աբովյան գյուղում։ Տան միակ տղան էր, ուներ 3 քույր։ Զորակոչվել է ՀՀ ԶՈՒ՝ Քանաքեռի զորամասի կապի վաշտ, այնուհետև տեղափոխվել է Բերդի զորամաս։
2024 թվականի նոյեմբերի 13-ին հայտնաբերվել էր 19-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին՝ կախված վիճակում։
Քննչական կոմիտեն դեպքի առթիվ հաղորդել էր, որ զինծառայող Նարեկ Գրիգորյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով քրեական վարույթ է նախաձեռնվել, քանի որ հաստատվել էր, որ զինծառայողի դին հայտնաբերվել էր ռազմական ոստիկանության կարգապահական վաշտում։ Դեպքի առթիվ քննվել են նաև երկու տասնյակից ավելի անձինք։
Նարեկ Գրիգորյանի մայրը՝ Վարսիկ Հովհաննիսյանը ArmLur.am-ին պատմել է, թե ինչպես է ամեն բան սկսվել, ո՞րն է եղել սպանության պատճառը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան

























