Իրաքը մտադիր է գործընկերային հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ՝ նավթարդյունաբերության ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու համար, ասվում է Իրաքի վարչապետի մամուլի ծառայության հայտարարության մեջ՝ Մոհամմեդ Ալ-Սուդանիի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո։
«Հանդիպման ժամանակ քննարկվել են Իրաքի և Ադրբեջանի միջև կառուցողական համագործակցության ամրապնդման ուղիները տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում: Վարչապետ ալ-Սուդանին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը՝ ամրապնդելու և զարգացնելու երկկողմ հարաբերությունները Ադրբեջանի հետ և բարձր է գնահատել Բաքվի աջակցությունը իր երկրի անվտանգությանն ու կայունությանը», – ասվում է հայտարարության մեջ:
Ալ-Սուդանին նաև ընդգծել է կապերի ամրապնդմանն ու երկու բարեկամ պետությունների փոխադարձ շահերի իրականացմանն ուղղված մի շարք համատեղ նախաձեռնությունների ակտիվացման կարևորությունը։





























