ՓԵՍԱՅԱԿԵՆՏՐՈՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անդրադառնալով վերջին օրերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի  մերձավորների նկատմամբ իրականացվող հետապնդումների եւ մասնավորապես Ծառուկյանի փեսայի` Կարապետ Գուլոյանի ընկերների տանն անցկացված խուզարկությունների մասին  խոսակցություններին` ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն «Առաջին լրատվական»-ին ասել է. «Ես չեմ կարծում, որ փեսայի ընկեր լինելը քաղաքական կատեգորիա է»: Ա՛յ, ա՛յ, ա՛յ, պարո՛ն Շարմազանով, ով, ով, բայց Դուք պետք է որ լավ իմանայիք, որ մեր երկրում որոշ փեսաների ընկեր լինելը ոչ միայն քաղաքական, այլեւ առհասարակ կատեգորիա է եւ այն էլ ինչպիսի կատեգորիա: Ու ամենեւին չի բացառվում, որ այդ նույն` փեսայի ընկերներ կատեգորիան, մեկ էլ տեսաք, հաջորդ ԱԺ-ում կատեգորիկ կերպով նեղացրեց Ձեր տեղը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընկերն էր Կնդեն` Արամ Կանդայանը, հանուն որի մի ողջ մայրաքաղաքի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց:




Լրահոս