Armenian text to speach

ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգը և ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը  մայիսի 10-ին Ժնևում բանակցություններ են սկսել՝ որպես համաշխարհային տնտեսությունը խաթարող «առևտրային պատերազմը» չեզոքացնելու առաջին քայլ։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

ԱՄՆ–ի և Չինաստանի պաշտոնյաները հանդիպում են շաբաթներ շարունակ աճող լարվածության ֆոնին, երբ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև ապրանքների ներմուծման մաքսատուրքերը գերազանցել են 100 տոկոսը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ ամիս նաև տասնյակ այլ երկրներից ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշում էր կայացրել: Այս առևտրային վեճը խաթարել է մատակարարման շղթաները, անկայունություն մտցրել ֆինանսական շուկաներում:




Լրահոս