Armenian text to speach

Լուլա դա Սիլվան Չինաստանի և Ֆրանսիայի իշխանությունների հետ կքննարկի Ուկրաինայի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Ռուսաստան կատարած այցից հետո կմեկնի Պեկին, որտեղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կքննարկի Ուկրաինայում խաղաղ կարգավորման հնարավորությունները: Ավելի ուշ Բրազիլիայի առաջնորդը մտադիր է բանակցություններ վարել Ֆրանսիայի իշխանությունների հետ:

«Խաղաղության հարցը քննարկելու եմ Սի Ծինփինի հետ, այնուհետև՝ ​​Ֆրանսիայի հետ, քանի որ այս հարցում Բրազիլիային հետաքրքրող միակ բանն աշխարհում նորմալ հարաբերություններին հնարավորինս շուտ վերադարձն է», – լրագրողների հետ զրույցում նշել է Լուլա դա Սիլվան։

Նրա խոսքով՝ Բրազիլիան կշարունակի երկխոսությունը նրանց հետ, ովքեր իսկապես նվիրված են Ուկրաինայում խաղաղության հասնելուն։




Լրահոս