Հայ ազգային կոնգրեսում երեկ տեղի է ունեցել քաղխորհրդի հերթական նիստը: Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից տեղեկացանք, որ նիստում քննարկվել են վերջին հանրահավաքի արդյունքները, Սերժ Սարգսյանի հեռացման հիմքերի հռչակագրի քարոզման ու տարածման հնարավորությունները, Կոնգրեսի մարզային կառույցների ակտիվացման ծրագրերը: Կոնգրեսի նիստում անդրադարձ է եղել դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ անցկացվելիք երթի նախապատրաստական աշխատանքներին:
ՆԻՍՏ ԵՆ ԱՐԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ