Վերջին տարիներին կարմիր գորգի վրա հաճախ կարելի է տեսնել կիսամերկ հայտնիների, ովքեր կրում են մերկության ոճով զգեստներ։ Սրանք զգեստներ են, որոնք կառուցված են մերկության տպավորություն ստեղծելու գաղափարի շուրջ։ Դրանք հաճախ պատրաստվում են թափանցիկ շիֆոնից կամ ցանցանման գործվածքներից։
Սակայն, նշված ոճով միջազգային փառատոնների ժամանակ հանդես գալով հայտնիները կարող են բախվել լուրջ սահմանափակումների։ Մասնավորապես, Կաննի կինոփառատոնի մեկնարկից ընդամենը 24 ժամ առաջ, փառատոնի պաշտոնական կայքում փոփոխություն է հայտնվել հագուստի առումով. այնտեղ հստակ նշվում է. «Կարմիր գորգի վրա, ինչպես նաև փառատոնի տարածքում մերկությունը արգելված է»։ Որոշումն ընդունվել է «պարկեշտության նկատառումներով»։
Բացի մերկությունից, փառատոնը արգելել է նաև չափազանց «ծավալուն»՝ երկար փեշերով զգեստները։
Այսօր մեկնարկել է կինոփառատոնը և շարունակվելու է մինչև մայիսի 24-ը։
Անի Վարդանյան






























