«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, որը շուտով պաշտոնապես կստանձնի Բրազիլիայի ազգային հավաքականի ղեկը, կարող է հսկայական պարգևավճար ստանալ, եթե թիմին դարձնի աշխարհի չեմպիոն, գրում է Globo Esporte-ն:
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան իտալացուն 5 միլիոն եվրո կվճարի, եթե հավաքականը 2026 թվականին հաղթի աշխարհի առաջնությունում:
Դրանից բացի, Բրազիլիայում աննախադեպ բարձր աշխատավարձ են սահմանել նրա համար՝ տարեկան 10 միլիոն եվրո: Գրեթե նույնքան նա այժմ վաստակում է Իսպանիայում:
Անչելոտին «Ռեալում» աշխատանքն ավարտելու է մայիսի վերջին և անմիջապես գլխավորելու է Բրազիլիայի հավաքականը:


















































































