Երեք ոստիկան է զոհվել շաբաթ օրը կեսօրին Բանգկոկից 200 կիլոմետր հարավ գտնվող Պրաչուապ Խիրի Խան նահանգում Bell 212 ոստիկանական ուղղաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է «Բանգկոկ Փոստ» թերթը։
«Երեք ոստիկան, այդ թվում՝ երկու օդաչու և մեկ մեխանիկ, զոհվել են Պրաչուապ Խիրի Խան նահանգի դաշտում Bell 212 ուղղաթիռի վթարի ժամանակ։ Մեկ սպա պարաշյուտով դուրս է ցատկել վթարի ենթարկվող ուղղաթիռից, սակայն նրա ճակատագիրն առայժմ անհայտ է», – հաղորդում է թերթը։
Թերթի տվյալներով՝ ուղղաթիռը պատկանել է ոստիկանության օդային էսկադրիլիային, որը տեղակայված է Թաիլանդի հարավ-արևմուտքում գտնվող Կանչանաբուրի նահանգում՝ Մյանմայի հետ սահմանի մոտ։ Ուղղաթիռը վերադառնում էր երկրի հարավում գտնվող Սուրաթ Թանի նահանգից՝ այնտեղ հրամանատարական առաքելությունն ավարտելուց հետո, ասվում է հայտարարության մեջ։
Թերթը նշում է, որ սա այս տարի ոստիկանական ինքնաթիռի երկրորդ վթարն է. ապրիլին Բանգկոկում տեղակայված կենտրոնական ոստիկանության օդային էսկադրիլիայի փոքր ինքնաթիռը ծովն էր ընկել նույն Պրաչուապ Խիրի Խան նահանգի Հուա Հին հանգստավայր քաղաքի մոտակայքում։ Վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր վեց ոստիկանները։





























