Եթե մարդն առավոտյան ուտում է կարմիր խավիար, կեսօրին՝ սև խավիար, երեկոյան՝ և՛ սև, և՛ կարմիր խավիար, բայց դուրս գալիս հագնում է ռետինե սապոկներ, ինքը չի կարող լինել բարեկեցիկ կյանքով ապրող: Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ մարդու անհատական բարեկեցությունը կախված է ոչ այնքան նրանից, թե ինքն ինչքան փող է ծախսում իր ընտանիքի համար, շա՜տ ավելի կախված է նրանից, թե պետական և համայնքային բյուջե ինչքան փող է ծախսում իր՝ այդ նույն մարդկանց, ընտանիքի և անհատի բարեկեցության համար:
Մանրամասները՝ տեսանյութում։





























