Հիվանդանոցից, ապրիլի 13-ին, ժամը 12.25-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ գոտկային հատվածի կտրած ծակած վերք, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 26-ամյա Հրայր Գ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Գեղաշեն գյուղի մոտ, վիճաբանության ժամանակ:
Բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 47-ամյա Լեւոն Ա.-ն եւ խոստովանել, որ Հրայր Գ.-ին դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է ինքը, եւ ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ներկայացված դանակը ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: