Armenian text to speach

Չինաստանը կոչ է անում միջազգային հանրությանը նպաստել իսրայելա-իրանական հակամարտության թուլացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը երկուշաբթի օրը կոչ է արել միջազգային հանրությանը ակտիվացնել ջանքերը՝ նպաստելու Իսրայելի և Իրանի միջև հակամարտության թուլացմանը և կանխելու տարածաշրջանային անկայունության ավելի մեծ ազդեցությունը գլոբալ տնտեսական աճի վրա:

Գուոն այս հայտարարությունը արել է ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ՝ ի պատասխան հաղորդագրությունների, որ Իրանի խորհրդարանը համաձայնել է փակել Հորմուզի նեղուցը, սակայն վերջնական որոշումը կայացնելու է երկրի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը:

«Պարսից ծոցը և հարակից ջրերը կարևոր ուղի են միջազգային առևտրի և էներգետիկ ռեսուրսների համար», – նշել է Գուոն՝ ավելացնելով, որ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը բխում է միջազգային հանրության ընդհանուր շահերից:

Անի Վարդանյան




Լրահոս