Իրանական Mehr լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Սիրիայում տեղի են ունեցել մի շարք հզոր պայթյուններ:
Իրանական աղբյուրների համաձայն, պայթյունների շարք է տեղի ունեցել ահաբեկչական ալ-Ջոլանի ռեժիմին կից օտարերկրյա զինյալ խմբավորումներին պատկանող բազաների վրա:
Al Mayadeen-ի հաղորդմամբ, պայթյունները տեղի են ունեցել Լաթաքիայի մարզի Քուրֆայս գյուղի մոտակայքում՝ թիրախավորելով այսպես կոչված Ջոլանի ահաբեկչական ռեժիմի պաշտպանության նախարարության անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման օբյեկտները:
Միջադեպի վերաբերյալ հավելյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել:
Անի Վարդանյան




















































































