Օրերս հայրենադարձված Արսեն Խոջոյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին դեռևս վերջնականապես չի կազդուրվել, սակայն հրաժարվել է նաև բժիշկների ծառայություններից:
«Դեռ թույլ եմ, անքնություն ունեմ, գիշերները քնել չեն կարողանում: Հիմա միայն գիրք եմ կարդում, շարժվել կամ ուրիշ բանով զբաղվել չեմ կարողանում»,- նշեց Խոջոյանը:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Տավուշի մարզի Թովուզի շրջանի Վերին Կարմրաղբյուրի բնակիչ 22-ամյա Արսեն Խոջոյանը մառախուղի պատճառով հատել է սահմանն ու հայտնվել թշնամու տարածքում: Օրերս, ՊՆ-ի հետ բանակցությունների արդյունքում, Խոջոյանին հակառակորդը վերադարձրել է:
Armlur.am-ի հետ զրույցում Խոջոյանը նշեց նաև, որ հակառակորդի սահմանում եղած ժամանակ ինքը հրաժարվել է ուտելիքից` իր սկզբունքներից ելնելով և նաև այն վախից, որ հնարավոր է դա վտանգ ունենար:
Տաթև Հարությունյան
Լուսանկարը` ԳԱԼԱtv.am-ի