Armenian text to speach

ԱԻՊ խորհրդի անդամներն այս պահին հարցաքննվում են. ի՞նչ հայտնի դարձավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս պահին ոստիկանությունում են գտնվում արցախցիներ, այդ թվում, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներ։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ Խորհրդի անդամներից։

Տեղեկացնենք, որ ArmLur.am լրատվականին դեռ երեկվանից ահազանգում են այն մասին, որ արցախցիներին կանչում են ոստիկանություն։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն արցախցիներին հիմնականում հարցնում են այսօրվա կայանալիք հանրահավաքի, հետագա իրենց գործողությունների և քաղաքական դիրքորոշման վերաբերյալ։

Բռնի տեղահանված մեր հայրենակիցները վստահ են, որ այս քայլով փորձում են վախի մթնոլորտ ստեղծել և խոչընդոտել մեծ հանրահավաքի կայացմանը։

Ինչպես արցախցիներն են ասում սրանով նրանք փաստում են, որ մարտի 30-ին տեղի ունեցած հանրահավաքը որոշ չափով իր ազդեցությունն ունեցել է, և նրանք վախենում են այն կրկնվելուց։

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարել էր հուլիսի 12-ին իրենց կողմից նախաձեռնած մեծ հանրահավաքի մասին։

Նանիկ Աղասյան




Լրահոս