Արդյո՞ք ԲՀԿ-ում որոշված են մեծամասնական ընտրակարգով առաջադրվող պատգամավորության թեկնածուները: Կուսակցության մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը «Ժողովուրդ»-ին ասաց` դեռ ոչ:
Նշենք, որ երբ ՀՀԿ-ական գործարար պատգամավորներին հարց է տրվում, թե իրենք առաջադրվելո՞ւ են պատգամավորության թեկնածու, բոլորը միաբերան ասում են` «ոնց կուսակցությունը կորոշի»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ քաղխորհրդի նիստերից մեկում Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարել էր, թե հաջորդ գումարման ԱԺ-ում չեն լինի անգրագետները եւ գործարարները: Կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն է՞լ է որոշել պահպանել սահմանադրական այս սկզբունքը եւ ԱԺ չտանել գործարարների: Բաղդասար Մհերյանն այս պահին պատրաստ չէ որեւէ բան հայտնել, քանի որ նման քննարկում կուսակցությունում դեռ չի եղել, ու մի տեսակ անորոշ ավելացրեց. «Հայտարարել է (Սերժ Սարգսյանը), մենք էլ կհայտարարենք: Որոշում կընդունենք եւ կտեղեկացնենք»:
ԱՆՈՐՈՇ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ