Երեկ Տաշիրում Կարեն եւ Սամվել Կարապետյանների մոր` Ամալյա Կարապետյանի քաղաքացիական հոգեհանգստին ներկա է եղել Հայաստանի գրեթե ողջ քաղաքական եւ տնտեսական վերնախավը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այնտեղ է եղել նաեւ Դուբայից նոր վերադարձած Գագիկ Ծառուկյանը, ով երկար ժամանակ կանգնած է եղել Կարապետյանների կողքին: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա նա, գոնե մինչեւ ուշ երեկոյան, չէր այցելել: Սամվել Կարապետյանի հետ Տաշիր են եկել նաեւ մեծ թվով ռուսաստանցի գործարարներ: Ինչպես տեղեկացանք` Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների մի մասը երեկ մնացել է Տաշիրում` այսօր Ամալյա Կարապետյանի հուղարկավորությանը մասնակցելու համար:
ՏԱՇԻՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ