ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը չի բացառում ՀՅԴ-Հայ ազգային կոնգրես համագործակցությունը: Մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները՝ ընդդիմադիր դաշտի ընդլայնման մասին, Ռուստամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ես հիմա տեսնում եմ, որ իրենք են գալիս մեր տեսակետներին: Օր առաջ հրաժարական պահանջելու, արտահերթ ընտրությունների գոչերն արդյունք չտվեցին, որի մասին մենք անընդհատ խոսում էինք, ասում էինք՝ ի՞նչ կապ ունի` այս իշխանությունները կվերարտադրվեն արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրություններով: ՀԱԿ-ի հետ «Քվեն ուժ է» շարժման դաշտում չի բացառվում համագործակցությունը: Այսինքն, որ ընտրությունները դարձնենք օրինական, ընտրությունների միջոցով իշխանությունները փոխելու հնարավորությունները մեծացնենք, իհարկե, խնդիր չունենք»:




Լրահոս