Armenian text to speach

Աս-Սուվեյդայում զինված բախումների հետևանքով զոհվել է 940 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում անցումային կառավարության ուժերի և ցեղային աշխարհազորայինների, մյուս կողմից՝ դրուզ լեռնականների ինքնապաշտպանության ստորաբաժանումների միջև տեղի ունեցած զինված բախումները հանգեցրել են 940 մարդու մահվան։

Այս մասին հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։ Ավելի վաղ տվյալներ էին հայտնվել 718 զոհի մասին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հուլիսի 13-ից շարունակվող բռնության զոհ է դարձել 262 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
Դրուզական ուժերը կորցրել են 326 մարտիկ, իսկ 312 զինծառայող զոհվել է Դամասկոսից հարավային շրջաններ ուղարկված ՆԳՆ և ՊՆ հատուկ նշանակության ուժերի շարքերում՝ կայունությունը վերականգնելու համար: Արաբական կառավարամետ ցեղային ուժերը կորցրել են 21 աշխարհազորային, իսկ Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է ներքին անվտանգության ևս 19 աշխատակից:

Հուլիսի 19-ին Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարեց Աս-Սուվեյդայում հրադադարի մասին՝ համաձայն միջազգային միջնորդների մասնակցությամբ մշակված կարգավորման ծրագրի։ Հրադադարը պաշտպանեցին դրուզ շեյխերը և արաբ ցեղերի առաջնորդները։




Լրահոս