Armenian text to speach

Պերուում վթարի հետևանքով 18 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, տուժել է ավելի քան 30 մարդ, հայտնել է Խունինի տարածաշրջանային առողջապահության տնօրենը։

«Մենք տեղեկություններ ունենք 18 զոհվածի մասին, որոնցից 16-ը մահացել է ավտոբուսում, իսկ երկուսը՝ հիվանդանոցում», -ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվում էր 15 զոհի և 27 վիրավորի մասին: Ողբերգությունը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում գտնվող Խունին շրջանում: Ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել է 66 ուղևոր:

Ըստ տվյալների՝ Լիմայից Լա Մերսեդ քաղաք ուղևորվող ավտոբուսը ընկել է լանջից։ Դեպքի հանգամանքները պարզվում են։




Լրահոս