Armenian text to speach

Սիրիայի ԱԳ նախարարը նախատեսում է այցելել Ռուսաստան․ Al Arabiya

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շաիբանիի գլխավորած նախարարական պատվիրակությունը նախատեսում է շուտով այցելել Ռուսաստանի Դաշնություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Լրատվականը, միաժամանակ, հիշեցնում է, որ դեռևս հունվարին Սիրիայի արդեն նոր իշխանությունների օրոք Դամասկոս էր այցելել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի այն ժամանակվա տեղակալ Միխայիլ Բոգդանովը, որը հանդիպում էր ունեցել Սիրիայի ներկայիս նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ։




Լրահոս