ԲԱԽՎԵԼ Է ՃԱՂԱՎԱՆԴԱԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 7-ին`ժամը 21.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ  Վայոց Ձորի մարզում`  Ջեր¬մուկ քաղաքի Ձախափնյա թաղամասի Մաշտոցի փողոցում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում Մոսկվիչ 2715 մակնիշի 25 ԼՍ 847 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ`1990 թվականին ծնված Տ.Սայադյան), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել թիվ 7 շենքի հարակից ավտոկանգառի մետաղյա ճաղավանդակին, ինչի հետևանքով ուղևոր`1991 թվականին ծնված Կարեն Մեսրոպյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ջերմուկ քաղաքի հիվանդանոց:     Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:




Լրահոս