Armenian text to speach

Խաղողօրհնեքի և այլ միջոցառումների կազմակերպման համար հատկացվել է 21 մլն 448 հազար դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ:

Այս տարի այն կնշվի օգոստոսի 17-ին։

Այս միջոցառման կազմակերպման համար Երևանի քաղաքապետարանն առանձնահատուկ տոնակատարություն է պատրաստվում կազմակերպել։

Մասնավորապես, Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնին (Խաղողօրհնեք) Սբ. Աննա եկեղեցու բակում կամ Զորավոր եկեղեցում Երեկոյան պատարագից և խաղողը եկեղեցում օրհնելուց հետո կազմակերպվելու է համերգ-պարատուն, ավանդական երգի և պարի համույթի մասնակցությամբ:
Կենտրոն վարչական շրջանի հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիների համար պետք է կազմակերպել Մանկական հրավառություն մանկական շոու ծրագիր որևէ զբոսայգում կամ այլ վայրում՝ վարչական շրջանի ղեկավարի հայեցողությամբ:

Քաղաքապետարանը միջոցառումներ կազմակերպման պայմանագիր է կնքել  Լուսինե Ղազարյան ԱՁ-ի հետ։ Այս պայամանագրվ նախատեսվում է սեպտեմբերի 1-5 ընկած ժամանակահատվածում 3 ժամով միջոցառում  կազմակերպել, որտեղ պարտադիր պետք է լինի բացօթյա 1 մանկական ներկայացում առնվազն 1 ժամ, 1 կրկեսային ներկայացում՝ 2 աճպարար, 4 ծաղրածու, 1
լարախաղաց, 2 ձեռնածու, օղակներով և կրակներով շոուծրագիր /1 հոգի/, երկար ցուպերով 2 կերպար, Մանկական գնացք իր վագոններով և վագոնավարով տարածքում վարելու համար ամբողջ միջոցառման ընթացքում՝ 3 ժամով, 2 ակվա-գրիմ՝ 2 ական աթոռներով /3 ժամով/, Պղպջակներով 2 շոու-ծրագիր, Քաղցր բամբակի հյուրասիրություն տեղում պատրաստվող 2
սարքով՝ ամբողջ միջոցառման ընթացքում:

Այս և այլ միջոցառումների համար կնքված պայամանագրի արժեքը կազմել է 21 մլն 448 հազար դրամ։

Էմմա Միքայելյան 




Լրահոս