ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թիմից պահանջել է որքան հնարավոր է շուտ կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, թեև նման մակարդակի գագաթաժողովների պլանավորումը սովորաբար տևում է շաբաթներ կամ անգամ ամիսներ, հաղորդում է CNN-ը։
Ավելի վաղ Կրեմլը և Սպիտակ տունը հայտնել էին, որ Պուտինն ու Թրամփը կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին։ Նահանգում հանդիպման ճշգրիտ վայրը առայժմ չեն նշել ոչ Մոսկվան, ոչ էլ Վաշինգտոնը։
«Թրամփը ճնշում էր գործադրում իր թիմի վրա, որպեսզի հանդիպումը կազմակերպվի այս շաբաթվա ընթացքում աննախադեպ արագությամբ… Սովորաբար ռազմավարական կարևորության գագաթնաժողովների պլանավորումը, հատկապես նման մրցակիցների հետ, ինչպես Ռուսաստանն է, տևում է շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ»,— նշել է CNN-ը։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի





























