Կառավարության դիմաց այսօր քաղաքացի Սուսաննա Մարգարյանը սպիտակ մուկ էր բերել` այդ կերպ ողջունելով նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Այս դեպքից հետո ոստիկանները հետապնդում են կնոջը, այժմ էլ նրա տան դիմաց են: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում պատմեց Տիկին Սուսաննան:
Նա ակնհայտ վախեցած ձայն ուներ և մեզ հետ զրույցի ընթացքում չէր կարողանում զսպել հուզմունքը:
Տիկին Սուսաննայի խոսքերով՝ դա կապված է այսօրվա դեպքի հետ:
Հիշեցնենք, որ Կառավարության մուտքի մոտ տեղի ունեցող տարաբնույթ ակցիաներին այսօր գումարվել էր դեռևս նախադեպը չունեցող ևս մի նախաձեռնություն. տիկին Սուսաննան մկնիկ էր թողել աստիճաններին՝ այդ կերպ ողջունելով Հովիկ Աբրահամյանին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ: