ՄԱԿ-ի տոնացույցի համաձայն` օգոստոսի 12-ը երիտասարդության միջազգային օրն է, ինչի առթիվ Երեւանում նույնպես կազմակերպվեցին մի քանի միջոցառումներ: Մեկնարկեց նաեւ երիտասարդության միջազգային տարին` «Երկխոսություն եւ փոխըմբռնում» կարգախոսով:
Իսկ երեւանյան մամուլի ակումբներից մեկը օրվա առթիվ բանավեճի էր հրավիրել «Միասին» երիտասարդական շարժման համակարգող Հակոբ Հակոբյանին եւ ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ատենապետ Միքայել Խոսրովյանին, ովքեր քննարկել են Երիտասարդական պետական քաղաքականությանը, բուհական խնդիրներին, կուսակցականացված ուսխորհուրդներին վերաբերող հարցեր:

























































































