Ուժեղ անձրևների պատճառով Լիտվայի կառավարությունը չորեքշաբթի օրը երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարել, հայտնում է Vakaru ekspresas-ը՝ հղում անելով ELTA լրատվական գործակալությանը։
Լիտվայի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ այս ամառ երկրի որոշ շրջաններում մեկ օրում ամսական տեղումների նորմա է գրանցվել: Երկարատև անձրևային շրջանը լուրջ հետևանքներ է ունեցել գյուղատնտեսության ոլորտի համար։
Նախկինում արտակարգ դրություն հայտարարած համայնքների նախնական տվյալների համաձայն՝ երկարատև անձրևոտ շրջանը վնասել կամ ոչնչացրել է բերքի միջինը 50%-ից 70%-ը։
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ երկարատև անձրևների պատճառով վնասվել են տարբեր գյուղատնտեսական մշակաբույսեր, ինչպիսիք են ձմեռային ցորենը և կարտոֆիլը, բերքի մի մասը կորել է, իսկ մնացածի որակը արագորեն վատանում է, ինչը հետաձգում է բերքահավաքը։
Արտակարգ դրության հայտարարումը թույլ կտա պատժամիջոցներ չկիրառել այն ֆերմերների և ֆերմերային տնտեսությունների նկատմամբ, որոնք չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները: Ֆերմերներին պատճառված վնասը փոխհատուցելու համար նրանց պետական պահուստային ֆոնդի աջակցություն կտրամադրվի։

























































































