Օգոստոսի 17-ից մինչև 30-ը կմեկնարկի Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագիրը։ Այս տարի տեղի է ունենալու թվով 4-րդ «կրթամշակութային» «Ամառային դպրոց» ծրագիրը։
ArmLur.am-ը ՀՀ պետական գնումների պաշտոնական կայքից տեղեկանում է, որ ԱԺ աշխատակազմը միջոցառման համար կնքել է 19 միլիոն 80 հազար դրամ, մատակարարը «Լոռե թրավել» ՍՊԸ-ն է։ Գումարը հատկացվելու է ԱԺ բյուջեից։ Նախորդ տարվա համեմատ, այս տարի ծախվել է գրեթե 3 մլն դրամով պակաս։
Ծրագրի շրջանակներում պետք է իրականացվի՝ մասնակիցների տեղափոխումը հյուրանոցից դեպի ՀՀ Ազգային ժողով՝ 30 անձի, ՀՀ Ազգային ժողովից դեպի հյուրանոց՝ 60 անձի, իսկ այլ վայրեր՝ 60 անձի համար։
Նախորդ տարի նույն ծրագրի համար հատկացվել էր 22 մլն 80 հազար դրամ՝ գրեթե 56 հազար դոլար, իսկ կազմակերպվող ընկերությունը կրկին «Լոռե թրավել» ՍՊԸ-ն էր։ Պայմանագիրը նախորդ տարի կնքվել էր հրատապ մեկ անձից գնումով, իսկ այս տարի, չգիտես թե ինչու, էլեկտրոնային աճուրդով։
Աճուրդի նախահաշվային գինը կազմել է 22 միլիոն դրամ, մրցույթին մասնակցել է 12 ընկերություն՝ 15 միլիոն 900հազարից՝ մինչև 25 միլիոն դրամ գնային առաջարկով։
Ամառային դպրոցի մասնակիցների համար անհրաժեշտ է պատասխանել շապիկ բամբակյա, չթափանցող, հաստ կտորից, կարճաթև, գույնը՝ սպիտակ, ՀՀ ԱԺ Ամառային դպրոցի լոգոյի տպագրությամբ, ոճը պետք է լինի Պոլո, երկկողմանի տպագրությամբ, քանակը՝ 120 հատ։ Շապիկներից բացի մասնակիցների քանակով ձեռք է բերվել ՀՀ ԱԺ շենքի պատկերով փին, պատրաստված՝ մետաղների համաձուլվածքից(ալոյ), ուղղանկյունաձև, որն ամրանում է մեխիկով փականի միջոցով, նաև Power bank, Կերամիկական բաժակ բռնակով։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























