ՑԱՎԱԿՑԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Կարեն եւ Սամվել Կարապետյանների մոր` Ամալյա Կարապետյանի հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությանը ներկա է եղել ՀՀ ողջ տնտեսական ու քաղաքական վերնախավը` բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի: Երեկ տեղեկացանք, որ ՀՀ երկրորդ նախագահը հեռագրով է իր ցավակցությունը հայտնել Կարապետյանների ընտանիքին:  Նա նաեւ զանգահարել է Կարապետյաններին: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ապա նա անձամբ է մասնակցել հուղարկավորությանը: Նշենք, որ այդ օրը մոտ 10 հազար մարդ է եղել Տաշիրում:




Լրահոս