ՀՀԿ-ի մերժումից ԲՀԿ-ն չի հուսահատվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մերժեց ԲՀԿ մի քանի պատգամավորի հեղինակած «Հuկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մաuին» օրինագծում առաջարկվող փոփոխությունները:

Նշենք, որ վարչապետն իր խոսքում անդրադարձել էր այն հանգամանքին, որ պետք է ամեն ինչ արվի փոքր և միջին բիզնեսի համար բարենպաստ պայմաններ և բարենպաստ հարկային դաշտ ստեղծելու համար:

«Առաջիկայում մենք, ՓՄՁ-ների ծրագրերին ընդառաջ, շատ լավ քայլեր ենք անելու: Մեծ հնարավորություն ենք ստեղծելու, որ ՓՄՁ-ն մեր երկրում զարգանա»,- ասել է վարչապետը:

Սակայն կառավարությունը մերժեց ՓՄՁ-ներին ուղղված օրինագիծը, որը միտված է թեթևացնելու հարկային բեռը:

Armlur.am-ի հետ զրույցում օրինագծի նախաձեռնողներից Միքայել Մելքումյանը նշեց, որ օրենքի ընդունումը նպատակահարմար քայլ կլիներ: Սակայն, միևնույն ժամանակ, Մելքումյանը նշեց, որ իրենք հիմա ավելի համակարգային նախաձեռնություններ են պատրաստում` տարածքային փոքր և միջին բիզնեսի աջակցման համար:

«Միանշանակ ճիշտ կլիներ, եթե Կառավարությունը չմերժեր նախագիծը»,- հավելեց ԲՀԿ պատգամավորը:

Տաթև Հարությունյան




Լրահոս