Armenian text to speach

Ինչ է քննարկվել ՔՊ վարչության նիստի ժամանակ. կառույցների նոր ղեկավարներ են նշանակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օգոստոսի 26-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչությունը Կուսակցության Երիտասարդական կառույցի նախագահ է ընտրել Արման Անդրիասյանին, իսկ քարտուղար՝ Մելանյա Հարությունյանին։

Նոր Հաճնի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Աննա Մուրադյանի թեկնածությունը։

Քննարկվել են Կուսակցության՝ սեպտեմբերի 20-ին կայանալիք Համաժողովի կազմակերպման աշխատանքներին առնչվող հարցեր։




Լրահոս