Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպառնացել են՝ կա՛մ կվաճառեք, կա՛մ կքանդենք. Նորքի Այգիներում շինարարական կռվախնձոր է ծագել հարևանների միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանի սրտում՝ Նորքի Այգիներ կոչվող տեղամասում, հարևանների միջև կռվախնձոր է դարձել սենյակի մի պատը, որ հետագայում ծանր տեխնիկայի միջոցով քանդվել է։

Սվետլաննա Մշեցյանն է պատմում, որ այս բնակարանն ընտանիքին է պատկանել դեռևս 1976 թվականից, նախորդ տարի ժառանգություն է ճանաչվել և ննջասենյակի այդ հատվածը ևս եղել է կադաստրի փաստաթղթերում։ Երբ տունը վաճառելու առաջարկը մերժել է Սվետլանայի ընտանիքը հարևան Լև Խաչատուրյանը ծանր տեխնիկայի միջոցով սկսել է քանդուքարափ անել իր առանձնատունն ու հարևանուհու տան մի մասը։ Տան տանիքը գրեթե 3 ամիս է բաց է, ննջասենյակն օգտագործելու համար ոչ պիտանի։ Սվետլաննան պնդում է, որ քանդումն արված է ապօրինի առանց համապատասխան շինթույլտվությունների։ Սվետլանան համադրել է Երևանի քաղաքապետարանի 2 վարչությունների տված հարցման պատասխանները, նկատել է, որ մի պատասխանում քանդման թույլտվության հասցեն միայն 247/4 հասցեն է, մյուս պատասխանում նշված է նաև 247/1 հասցեն։ Մոտենում է աշունը, իսկ ընտանիքի տան հիմնական պատն ու ննջասենյակը քանդված են։

Սվետլանան նախ ցուց տվեց քարտեզագրումը, թե որն է տարածքի խնդիր դարձած առարկան, որի համար պահանջվել էր մոտ 300 հազար ԱՄՆ դոլար, ապա նշեց ըստ իր այս խնդրի լուծման իրենց տարբերահը։ Փաստաբան Ղևոնդ Պապոյանը հայտնել է գոէծի մանրամասների շասին.

«Իրավական անարխիա, տեռոր սովարական քաղաքացու նկատմամբ։ Օրը ցերեկով քանդվել է Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի Այգիներ 247 տուն հասցեի քաղաքացու բնակելի տունը։ Տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ ՀՀ-ում բացակայում են պատշաճ երաշխիքներ, մեխանիզմներ քաղաքացու սեփականությունը ժամանակին, արդյունավետ պաշտպանելու համար։ Գրառմանս կից ներկայացված տեսանյութը փաստում է այդ մասին։ Փաստերը վկայում են այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը սպառնալիք է դարձել սովորական քաղաքացու նկատամամբ։ Իրավապահ մարմինների անգործության, Երևանի քաղաքապետարանի պատասխանատու անձանց թողտվության, հովանավորչության արդյունքում օրը ցերեկով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի քանդվել է քաղաքացու բնակելի տունը։ Երկու օր առաջ է ինձ դիմել ահաբեկված և հուսահատ քաղաքացին, որը պատմում էր, թե ինչ սարսափելի վիճակում են հայտնվել ինքը և իր ընտանիքը։ Երբ, մի խումբ անձնաց կողմից, տեխնիկայի միջոցով, օրը ցերեկով սկսել են քանդել իրենց բնակելի տունը, իրենք ահաբեկված դիմել են ոստիկանություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ քննչական կոմիտեի Կետրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժին, մինչդեռ նշված մարմինները նույնիսկ չեն էլ փորձել կանխել այդ զարհուրելի գործողությունները և այդ կազմակերպված խումբը շարունակել է քանդել իրենց տունը։ Քաղաքացու կողմից տրամադրված փաստաթղթերի և տեսանյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ առերևույթ առկա է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ուրիշի գույքը վնասելու, պաշտոնական կեղծիքի, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, լիազորություններն անցնելու հանցավոր արարքների հատկանիշներ։ Տպավորություն է, որ գործ ունենք բարձրաստիճան անձանց հովանովորչության հետ։ Այժմ բողոք է ներկայացվել իրավասու դատախազին, տեսնենք ինչ որոշում կկայացվի, որի մասին հանրությանը կտեղեկացնենք նաև այս զարհուրելի դեպքի իրավական ողջ ընթացքի մասին։»

 

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․

 




Լրահոս