Ապրիլի 20-ին՝ ժամը 03:56-ին, տեղեկատվություն է զետեղվել, որ ՌԴ Կուբանի շրջանում տեղի է ունեցել ավտովթար, տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ՝ կապ է հաստատվել ՌԴ ԱՃԿԿ-ի հետ, ով հաստատեց տեղեկատվության իսկությունը և հաղորդեց, որ իրենք կանեն անհրաժեշտ ճշտումներ և լրացուցիչ տեղեկատվություն կհաղորդեն:
Ժամը 04:38-ին ՌԴ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն ստացվեց, որ ապրիլի 19-ին` ժամը 02:40-ի սահմաններում, Տիխորեցկի շրջանում՝ «Կովկաս» մայրուղում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հանդիպակաց գոտի և հարվածել ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենային, ինչից զոհվել են 1994թ. ծնված Ա., 1953թ. ծնված Տ. Ա-երը և 1983թ. ծնված Ե. Թ.-ն, իսկ 1987թ. ծնված Ն. Ա.-ն տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Պավլոսվսկայի ԿՀՀ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Դեպքի վերաբերյալ կտրվի տեղեկատվություն: