Վաղը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի դեմ սպանության փորձ արած անմեղսունակ Արսեն Օհանյանի գործով քրեական դատավարության առաջին նիստը:
Նիստը նախագահելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Արսեն Օհանյանը, հեռուստատեսությամբ լսելով ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի ելույթները, որոշել էր հանդիպել նրան: Ապա գնացել էր Սարյան փող. 38 հասցեում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ:
Մի քանի անգամ հարցրել էր Լ. Զուրաբյանին, սակայն, ստանալով պատասխաններ, որ նա տեղում չէ, ծոցագրպանից հանել էր երկու դանակ և սկսել սպանության սպառնալիքներ տալ:
Այս ընթացքում մի քանի անգամ դանակները մոտեցրել է վերջիններիս մարմիններին` իրական հնարավորություն ունենալով վնասել նրանց:
Տեղեկացնենք նաև, որ 57-ամյա մեղադրյալը Սպիտակ քաղաքի բնակիչ է, ում նկատմամբ խափանման միջոց է նշանակվել ստորագրությամբ չհեռանալը:
Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1 մասով: