ArmLur.am-ը տեղեկացավ, որ Քննչական կոմիտեն նոր գործընթաց է սկսելու Գարեգին Բ-ի շուրջ։
Համացանցում հայտնվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։
Ձայնագրության բովանդակությունը այն մասին է, թե իբր Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգևորականներ ընդվզել են։
ArmLur.am-ը դիմեց Գլխավոր դատախազություն, ArmLur.am-ին ի պատասխան հայտնեցին, որ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա։
Իսկ ինչ վարույթի մասին է խոսքը։ ArmLur.am-հասած լուրերի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ, որի շրջանակներում կալանավորվել են Արագածոտնի թեմի առաջնորդը՝ արքեպիսկոպոս Պռոշյանը, որը Գարեգին Բ-ի քրոջ որդին է, Տեր Գարեգինը և առաջնորդարանի հաշվապահը։
Եվ ահա համացանցում առկա ձայնագրությունը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, որպեսզի վերոնշյալ վարույթի շրջանակներում քննություն իրականացնեն։
Հավելենք, որ մինչև հոկտեմբերի 27-ը՝ գահակալության օրը, կաթողիկոսին պետք է մեկուսացնեն՝ հասնելու գահընկեցության։


























































































