ՆԱՏՕ-ի զորավարժություններին կմասնակցեն ռազմական դելֆինները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի Սև ծովում նախատեսված զորավարժություններին կմասնակցեն նաև ամերիկյան ռազմական դելֆիններ: Այս մասին «Իզվեստիա»-ին տեղեկացրել է ԱՄՆ-ի Զինված Ուժերի ներկայացուցիչ՝ ծովային կաթնասունների ծրագրերի համակարգող Թոմ Լապուցցան:

Լապուցցան նշել է, որ սա առաջին դեպքն է, երբ զորավարժություններին մասնակցում են դելֆիններ:

«Առաջին անգամ բաց ծովում կարող են հանդիպել ամերիկյան և ռուսական ռազմական դելֆինները: Հայտնի է, որ այդպիսի դելֆիններ նախապատրաստում են միայն Ռուսաստանում և ԱՄՆ-ում»,- գրում է թերթը:

Լապուցցան նշել է նաև, որ մոտ 20 դելֆինների ու 10 ծովառյուծների մասնակցությամբ զորավարժությունները կտևեն 1-2 շաբաթ:

Սև Ծովում դելֆինների միջոցով կփորձարկվի նոր հակառադարը, որը նախատեսված է թշնամական էխոլոկատորների դեզօրիենտացիայի համար, իսկ նույն ժամանակամիջոցում ծովառյուծները կփնտրեն ականներ և զինվորական ջրասույզերի:

Պատրաստեց Հայկանուշ Ալոյանը:




Լրահոս