Մահացու պատահար Արմավիր- ԵրԵՎան ճանապարհին (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ առավոտյան ժամը 06:00-սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ 1966 թ. ծնված Նվեր Գևորգյանը վարելով Գրանդ Չերոկի մակնիշի 29 PՍ 999 համարանիշի ավտոմեքենան, Երևան Արմավիր ավտոճանապարհի Սարդարապատ գյուղի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից շրջվելով ընկել է ձորը: Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Արմավիրի մարզի փրկարարները, ովքեր ավտոմեքենան ուղղելուց հետո ավտոմեքենայի տակից դուրս են բերել մահացած 1976 թ. ծնված Արմավիրի բնակչուհի Գյուլաբեր Հայրապետյանի դին: 




Լրահոս