8 անձ, ներառյալ քաղաքապետ Ղուկասյանը, ձերբակալվել են Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Հիշեցնենք, որ բազմաթիվ իրավապահներ Գյումրու քաղաքապետարանում էին։ Խուզարկվել է քաղաքապետարանը, առգրավվել են փաստաթղթեր։
























