Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում է Նանուշյանը լինի կամ Պողոս Պողոսյանը, եթե նրան վստահված գործառույթը չի իրականանում, ապա ձախողել է. Կուջոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2026 թվականից սկսվելու է առողջապահության պարտադիր ապահովագրական գործընթացը։ Այս մասին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է երեկ ասուլիսում՝ նկատելով, որ պետական բյուջեում ծախսերը հաշվարկված են։ Ըստ նախարարի՝ համակարգը կներդրվի 3 փուլով` կմեկնարկի 2026 թ.-ին և կավարտվի 2028 թ.-ին։

Նախարարը հաստատակամ խոսում է, արդեն գործարկում ապահովագրական գործընթացը, սակայն իր նշածն ընդամենը թղթի վրա գտնվող նախագիծ է, որի մասին ոչ մի կառույց կարծիք չի հայտնել, Ազգային ժողովում, ԱԺ հանձնաժոովներում չի քննարկվել։

Նախկինում նախարարը մի չարչրկված օրենք էր բերել  և 2024 թվականին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հավաստմամբ «2024 թվականի հուլիսից ապահովագրական փաթեթը կգործարկվի այն շահառուների համար, ովքեր այսօր պետական պատվերի շահառու են»:

Երկու տարի առաջ նախաձեռնվածը մնաց փաստաթղթի վրա, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն 2024 թվականի հոկտեմբերին փաստացի հերքել էր Ավանեսյանի՝ այդ տարվա հունվարին տված խոստումը։

Առողջապահության ապահովագրության և պետպատվերների տրամադրման ոլորտների խնդիրների և բացթողումների մասին զրուցել ենք բժշկական գիտությունների թեկնածու, «Առողջություն և առողջապահություն» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Կուջոյանի հետ։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան 

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս