Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր եկեղեցին սրբապիղծ մարդկանցից ազատելը պարտք է. Գևորգ Պապոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանի՝ կարգալույծ Տեր Արամի մատուցած պատարագին էր մասնակցում նաև Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Մեր եկեղեցին սրբապիղծ մարդկանցից ազատելը պարտք է»․- նշեց Գևորգ Պապոյանը։

Նշենք, որ պատարագը սկսվեց ժամը 11։00-ին՝ Նիկոլ Փաշինյանի ժամանումից անմիջապես հետո։ Փաշինյանին ինչպես վանքի բակում, այնպես էլ վանքի ներսում դիմավորեցին ծափողջյուններով։

Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանին ամբողջովին իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Արագածոտն թեմի 22 հոգևորականներին այսօր հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության, այդ թվում Սուրբ Հովհաննավանք հոգևոր ծառայության կարգված Տեր Մանուկը և Տեր Սարգիսը։
Արագածոտնի թեմը հանդես է եկել հայտարարությամբ, նշել, որ ամեն կիրակի գործող եկեղեցիներում մշտապես մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, ուստի կիրակի օրով հոգևորականները չեն կարող ներկայանալ Քննչական կոմիտե։

ArmLur.am-ն այս պահին գտնվում է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի Սուրբ Հովհաննավանքում։ Հետևեք մեզ՝ զարգացող իրադարձություններին տեղեկանալու համար։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հոսվեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս