Armenian text to speach

Արդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արդշինբանկը կրկին մեկնարկում է արդեն ավանդական դարձած ակնթարթային խաղարկությունը ոսկու գրավով վարկառուների համար։ Նոյեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի     15-ն ընկած ժամանակահատվածում, այն հաճախորդները, ովքեր կդիմեն և կստանան ոսկու գրավով վարկ Արդշինբանկից, հնարավորություն կունենան մասնակցելու խաղարկությանը և շահելու շուրջ 3000 նվերներից մեկը:

Խաղարկությանը կարող են մասնակցել բոլոր այն հաճախորդները, ովքեր նշված ժամանակահատվածում ոսկյա իրերի գրավով վարկի հաստատում կստանան։ Վարկի հաստատումից անմիջապես հետո հաճախորդը կարող է ընտրել սպրինտ-կտրոններից որևէ մեկը և շահող կտրոնի դեպքում տեղում ստանալ իր նվերը։ Արդշինբանկում ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով:

Ոսկյա իրերի գրավով վարկի ակցիային մասնակցում են Բանկի բոլոր մասնաճյուղերը, բացառությամբ հետևյալ մասնաճյուղերի․ Գլխամասային գրասենյակ, «Պարոնյան», «Գյուլբենկյան», «Հանրապետության հրապարակ», «Գարեգին Նժդեհ», «Տերյան», «Դալմա», «Զվարթնոց», «Չարենց», «Կասկադ», «Բյուզանդ», «Նալբանդյան» և «Վարդանանց»։

Նշենք, որ Արդշինբանկում ոսկու գրավով վարկերը տրամադրվում են սպառողական և գյուղատնտեսական նպատակներով, տարեկան անվանական տոկոսադրույքն է՝ սկսած                  3.5%-ից, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 17.16%-ից, վարկ/գրավ հարաբերակցությունը՝ 100-600%։ Վարկերը տրամադրվում են 90 օրից մինչև 60 ամիս ժամկետով։

Ոսկու գրավով վարկերի պայմանների մանրամասներին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում։

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:




Լրահոս