Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Վանաձորում ստեղծված իրավիճակը նպատակահարմար է ՔՊ խմբակի՝ իշխանության լինելու համար. Վանաձորի ավագանու անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վարչական վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 16-ին կարճել է Վանաձոր համայնքին վերաբերող գրեթե 4 տարի ձգված դատական գործը։ Այս ամբողջ ժամանակ Վանաձորի ավագանին իրավունք չուներ համայնքի ղեկավար ընտրել։ Համայնքը ղեկավարում էր վարչապետի նշանակած ժամանակավոր պաշտոնակատարը Արկադի Փելեշյանը՝ Ակա մականունով։

Դեկտեմբերին կայացած ընտրություններում «Մամիկոն Ասլանյան» դաշինքը հավաքել էր ամենաշատ ձայները՝ 12 814 ձայն։ Վանաձորի ավագանում 15 մանդատ ստացավ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, 9-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, 5-ը՝ Արկադի Փելեշյանի ՀԱՍԿ-ը, երկուական մանդատ ստացան «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունները։

Մանդատների թվով ու դասավորությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը չէր կարողացել ձևավորել մեծամասնություն ավագանիում, իսկ ընտրություններից օրեր անց Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց ու կալանավորվեց՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ու կեղծիք կատարելու մեղադրանքով։

Հետագայում խորհրդարանական մեծամասնությունը քվեարկեց մի նախագծի օգտին, որով հնարավորություն է տրվում վարչապետին նշանակել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։
Արդյունքում քրեական պատմություններով հայտնի Փելեշյանին Նիկոլ Փաշինյանը նշանակեց համայնքապետ։

Դրանից հետո համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը այցեր է ունենում, հանդիպումներ, ընդունելություններ, սակայն ավագանին նիստեր հրավիրում է տարին մեկ անգամ այն էլ արտահերթ կերպով։

ArmLur.am-ը զրուցել է Վանաձոր համայնքի ավագանիի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանի հետ, փորձել ենք հասկանալ, թե որն է Վանաձորում իշխանության նպատակները։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս