ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով այսօր հրավիրված հրատապ նիստում քննարկվում էր դատախազի միջնորդությամբ նախագահի խափանման միջոցի փոփոխության հարցը։
Դատավոր Գիվի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ դատախազ Ծովակ Մնացականյանը նախօրեին ուշ երեկոյան միջնորդություն է ներկայացրել՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու՝ հանրապետությունից չբացակայելու արգելքի ձևով։
Ըստ դատախազության՝ միջնորդությունը հիմնավորված է այն տեղեկություններով, որ Սերժ Սարգսյանը, ենթադրաբար, պատրաստվում է լքել Հայաստանը։
Նիստի հրավիրելու պատճառների մասին Սերժ Սարգսյանը տեղյակ չէր. «Նիստը սկսվի՝ ամեն ինչ հասկանալի կդառնա», — լրագրողներին ասաց նա։
Նիստը շարունակվելու է դռնփակ կարգով։
Նշենք, որ նախորդ նիստերից մեկի ընթացքում հանվել էր Սերժ Սարգսյանի՝ հանրապետությունից բացակայելու արգելքը։

























































































