Իսպանական մրցավարական անձնակազմը կսպասարկի Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու Հայաստան-Հունգարիա հանդիպումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, խաղի մրցավարը Խոսե Մարիա Սանչեսն է։ Նրան կօգնեն Ռաուլ Կաբանյերոն և Ինիգո Պրիետոն: Չորրորդ պաշտոնյան Խուան Մարտինես Մունուերան է։ VAR համակարգի պատասխանատուներն են Կառլոս Դել Սերո Գրանդեն ու Վալենտին Գոմեսը:
Նոյեմբերի 13-ին Եղիշե Մելիքյանի թիմը կհանդիպի Հունգարիային։ Երեք օր անց մրցակցի հարկի տակ որակավորման փուլի վերջին խաղը կանցկացնենք Պորտուգալիայի հետ։























