Armenian text to speach

«Անտիֆեյք»-ի տեխնիկան այլևս չի վերադարձվի․ ArmLur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ «Անտիֆեյք»-ի գրասենյակում ևս իրականացվում է խուզարկություն։ Վերցվում է ողջ տեխնիկան։

ArmLur.am-ի տեղեկություններով նպատակ կա քննչական տարբեր գործողությունների անվան տակ տեխնիկան այլևս չվերադարձնել, ձգձգել, որպեսզի հետագայում խոչընդոտեն «Անտիֆեյք»-ի աշխատանքը և անհնար դարձնել հակաիշխանական կամ նրանց ծաղրող հաղուրդումների նկարահանումը։

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը: Ալեն Սիմոնյանը հաղորդում էր տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ:

Սոնա Գրիգորյան 




Լրահոս