WarGonzo-ի լրագրող Դմիտրի Սելեզնյովի մուտքը մերժել են Երևանի օդանավակայանում։ Նա աշխատանքային արձակուրդում էր գտնվում և ցանկանում էր իր հանգիստն ընտանիքի հետ անցկացնել Հայաստանում։
Նշենք, որ Դիմիտրի Սելեզնյովը մի քանի անգամ այցելել էր Արցախ, 2020 թվականի պատերազմի ժամանակ աշխատել է որպես ռազմական թղթակից և պարբերաբար այցելել է Հայաստան՝ քաղաքական զարգացումները լուսաբանելու համար։
«Սա երկար ժամանակ անց առաջին դեպքն է, երբ հայտնի ռուս լրագրողին մերժում են մուտք գործել Հայաստան, և դա, անշուշտ, կարելի է համարել Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ քայլ»,- գրված է WarGonzo-ի թելեգրամյան ալիքում։
Նանիկ Աղասյան



















































































